Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին ներկայացրել է հրաժարականի իր դիմումը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Մոնտին Իտալիայի կառավարությունը գլխավորում էր 2011թ. նոյեմբերից, այն բանից հետո, երբ պաշտոնաթող դարձավ Սիլվիո Բերլուսկոնին։
Արտահերթ ընտրությունները հավանաբար կանցկացվեն 2013-ի փետրվարին։ Մոնտին առայժմ չի հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին։ Մինչդեռ Սիլվիո Բերլուսկոնին վերջերս նշել էր քաղաքականություն վերադառնալու և իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում դնելու մտադրության մասին։